Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում 40°C շոգը տեղի գազանանոցի ղեկավարությանը ստիպել է կենդանիներին շտապ ապահովել օդորակիչներով՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Ազգային կենդանաբանական այգու տնօրենի խոսքերով՝ վագրերի, առյուծների և ռնգեղջյուրների համար տեղադրվել են 70 օդորակիչ և օդափոխման համակարգ:
Ձեռնարկվել են նաև այլ միջոցներ, որպեսզի կենդանիները չտանջվեն շոգից: Նրանցից շատերի համար օրը երկու անգամ կազմակերպվում են ջրային պրոցեդուրաներ, կառուցվել են նաև հատուկ ջրավազաններ:
Կենդանիների համար մշակվել է նաև հատուկ դիետա: Կապիկներին մասնավորապես կերակրում են ձմերուկով, վարունգով, իսկ գիշատիչներին կտան ավելի քիչ քանակությամբ միս:








































