ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կհեռանա ակումբից: Իտալացի մասնագետն իր ապագայի վերաբերյալ կայացրած որոշման մասին կհայտարարի առաջիկա երկու օրերի ընթացքում:
Հիշեցնենք` ավելի վաղ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին հայտնել էր, որ ակումբը նախատեսում է շարունակել համագործակցությունը Անչելոտիի հետ:
Նա նշել է, որ մասնագետի պայմանագիրն ուժի մեջ է դեռևս մեկ տարի: Սակայն Իսպանիայում վստահ են, որ Անչելոտին կգլխավորի «արքայական ակումբ»-ը, քանի որ առաջիկա մրցաշրջանում Ժոզե Մոուրինյոն Լոնդոն է տեղափոխվելու:








































