Արքայազն Հարրին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Նյու Յորքի փողոցներով կշրջեն լոնդոնյան կարմիր ավտոբուսով՝ գրում է The Guardian-ը:
Ակցիայի նպատակն է զբոսաշրջիկներ ներգրավել Մեծ Բրիտանիա, գովազդել բրիտանական արդյունաբերությունը: Հոդվածում ասվում է, որ արքայազնին հնարավոր է Մանհեթենի փողոցներում տեսնել երեքշաբթի:
Ինչպես գրում է պարբերականը, Էլիզաբեթ Երկրորդի թոռը շարունակում է իր ուղևորությունն ԱՄՆ-ով, իսկ Քեմերոնը Նահանգներ է ժամանել՝ մասնակցելու միջազգային զարգացման գագաթնաժողովին:










































