Wednesday, 01 07 2026
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել

Հայկական սննդարդյունաբերությունը ռուսական շուկային կներկայանա ընդլայնված տեսականիով

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ փետրվարի 8-12-ը հայկական 21 ընկերություններ մեկ միասնական տաղավարով մեր երկրի սննդարդյունաբերության ոլորտը կներկայացնեն Մոսկվայում տեղի ունեցող «Պրոդ Էքսպո-2016» միջազգային ցուցահանդեսին: Այն սննդի, խմիչքների և սննդային հումքի 23-րդ միջազգային ամենամյա ցուցահանդեսն է, որը ճանաչված և ընդունված է արտադրողների, հատկապես խոշոր գնորդների ու ներմուծողների շրջան ում: «Պրոդ Էքսպո»-ին տարեկան մասնակցում է շուրջ 2000 կազմակերպություն՝ ավելի քան 65 երկրից, այցելում ավելի քան 30 000 մարդ: Այս մասին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

Հայկական ընկերությունները միասնական տաղավարում ներկայացնում են արտադրանքի հարուստ տեսականի. մրգային և բանջարեղենային պահածոներ, հյութեր, կոմպոտներ, ըմպելիքներ, մուրաբաներ, ջեմեր, թթու, մարինացված բանջարեղեն, թարմ և մարինացված սունկ, գարեջուր, խմելու աղբյուրի շշալցված ջուր, խաղողի կորիզի, նռան հատիկի և կտավատի յուղ, մսամթերք, մսի ու ձկան պահածոներ, թեյի տեսակներ, մեղր, ընդեղեն, չրեղեն, ալկոհոլային խմիչքներ՝ մրգային բրենդիներ և օղիներ, կոնյակ, գինի, վիսկի:

«Այսօր Հայաստանը ռուսական մեծ շուկային կարող է առաջարկել սննդարդյունաբերության ընդգրկուն տեսականի, իսկ այսպիսի միջոցառումներն ամենակարճ ճանապարհն են մեծածախ գնորդներին հայկական արտադրանքը լավագույնս ներկայացնելու, գործարար կապեր ստեղծելու համար: Նման ցուցահանդեսների ժամանակ մեր ընկերությունները հնարավորություն են ունենում նաև ծանոթանալու ոլորտի նորություններին և զարգացման միտումներին»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում