Մինեսոտա նահանգի Սենատը քվեարկել է միասեռ ամուսնությունների օրինականացման օգտին՝ գրում է The Los Angeles Times-ը: Մի քանի ժամ տևած քննարկումներից հետո օրինագծի օգտին են քվեարկել 37 սենատորներ, դեմ են հանդես եկել 30-ը: Ինչպես հայտնել է նահանգապետ Մարկ Դեյթոնը, ինքը օրենքը կստորագրի երեքշաբթի ցերեկը: Ինչպես նշում է թերթը, այսպիսով՝ Մինեսոտան կդառնա 12-րդ ամերիկյան նահանգը, որտեղ միասեռ զույգերի ամուսնությունները կճանաչվեն օրինական:
Ինչպես դեբատների ժամանակ հայտնել է սենատոր և օրինագծի համահեղինակ Սքոթ Դիբլը, Սենատի անդամների որոշումը միասեռ զույգերին կօգնի դառնալ ուժեղ և ամրապնդել ամերիկյան ժողովրդավարությունը:
Միասեռ ամուսնություններն արդեն օրինականացվել են Մասաչուսեթսում, Կոնեկտիկուտում, Նյու Յորքում, Վերմոնթում, Նյու Հեմփշիրում, Այովայում, Մենում, Մերիլենդում,Վաշինգտոնում, Կոլումբիայի շրջանում, Ռոդ Այլենդում և Դելավերում:









































