Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց:
Ինչպես այսօր տեղեկացրել են Արցախի պաշտպանության նախարարությունից, ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությանն առաջնային գծում եւ պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:






































