ԱՄՆ-ի արևմտյան Վիրջինիա նահանգի Պոկա քաղաքի մերձակայքում գտնվող Airgas ընկերության քիմիական գործարանի պայթյունների հետևանքով (մայիսի 13) այրվածքներ են ստացել ձեռնարկության 2 աշխատակիցներ: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Գործարանում մեկը մյուսի հետևից պայթել են ացետիլենի 6 տարաներ: Դրանից հետո պահեստում, որտեղ պահվում էին տարաները, հրդեհ է բռնկվել: Որպես նախազգուշական միջոցառում՝գործարանի աշխատանքները դադարեցվել են, իսկ աշխատակիցները՝ տարհանվել: Պայթյունների պատճառը դեռևս անհայտ է:









































