Ապօրինի զինված խմբավորումների գրոհայինները խոստովանել են, որ Ռեթյան քաղաքի համար մարտերում` Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում, Սիրիայի զինված ուժերի կողմից «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման 300 գրոհային է չեզոքացվել: Այս մասին հաղորդում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը:
«Գրոհայինները խոստովանել են «Նուսրա» -ի 300 կողմնակիցների մահը` Հալեպի հյուսիսում գտնվող Ռեթյանի համար մատերում»,- ասվում է հաղորդագրությունում:






































