Հարավային Կորեան իր է հայտնաբերել, որը ենթադրաբար Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռի հոսքամղիչն է՝ գրում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ բեկորն ընկել է Չեժուդո կղզուց հարավ-արևմուտք ընկած ջրային տարածք:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին՝ ժամը 9.00-ին, տիեզերքից Երկիր մոլորակին հետևելու համար Հյուսիսային Կորեան «Սոհե» տիեզերակայանից արձակել է «Քվանմյոնսոն-4» արհեստական արբանյակը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Հարավային Կորեայի հետախուզությունը համարում է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է անցկացնել հինգերորդ միջուկային փորձարկումը:







































