Իրանի խորհրդարանի մոտ 150 անդամներ դիմել են դատարան՝ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հարցով: Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը:
Խորհրդարանականները դատարանին խնդրել են հետաքննել Ահմադինեժադի օրինախախտումը՝ նախագահի թեկնածուին ակնհայտորեն պաշտպանելու վերաբերյալ:
Ահամադինեժադն ընտրություններում գրանցվելու համար անձամբ է ուղեկցել իր վարչակազմի ղեկավարին և իր որդու աներոջը՝ Էսֆանդիար Ռահիմ Մաշային:
Համաձայն Իրանի օրենքի՝ նախագահն իրավունք չունի թեկնածուներից որևէ մեկին աջակցելու:









































