Իսպանիայում դատարանը վճռել է ձերբակալել տիկնիկային թատրոնի երկու դերասանների՝ ենթադրաբար, «ահաբեկչությունը փառաբանելու» մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն:
Դատարանի հայտարարության մեջ ասվում է, որ Puppets from Below ընկերությունում աշխատող դերասաններ Ալֆոնսո Լասարո դե լա Ֆուենտեն և Գարսիա Պերեսը բեմադրել են տիկնիկային ներկայացում, որտեղ կան «դատավորին կախաղան հանելու, միանձնուհու խաչելության և մի քանի անգամ ոստիկաններին ծեծի ենթարկելու» վերաբերյալ տեսարաններ: Տիկնիկները նաև իրենց ձեռքում պահել են անջատողականների ազգային բասկյան կազմակերպությունը փառաբանող պաստառներ:
Ներկայացումը ցուցադրվել է Մադրիդի կառնավալի տոնակատարության շրջանակներում:










































