Օրերս Ջասթին Թերուն պատմել է, թե ինչպես է ապրում կնոջ` Ջենիֆեր Էնիսթոնի հետ: Նրա խոսքերով` Ջենիֆերն իր կատակերգական տաղանդն օգտագործում է ոչ միայն նկարահանման հրապարակում, այլև իրական կյանքում:
«Երբ մենք պատրաստվում ենք վազքի, շատ ուրախ է լինում: Մի անգամ նա ինձ այնքան ծիծաղեցրեց, որ ես բառացիորեն ծնկի իջա ծիծաղից: Այո, մեր տանը միշտ լսելի է ծիծաղը»,- ասել է Թերուն:









































