Կիպրոսին առաջին միջազգային ֆինանսական օգնության տրանշի տրամադրման բոլոր պայմանները կատարվել են: Այս մասին այսօր հայտնել է Ֆինանսական կայունության եվրոպական համակարգը (եվրոգոտու կայունացման հիմնադրամը): Առաջին տրանշը կկազմի 2 մլրդ եվրո: Այդ գումարներն ուղղված կլինեն Կիպրոսի պետական պարտքի մարմանը և բյուջեն «լցնելուն»:
Միջազգային օգնության հաջորդ տրանշը՝ 1 միլիարդ եվրո, կհատկացվի մինչև հունիսի վերջը: Կիպրոսին տրամադրած միջազգային ֆինանսական օգնության ընդհանուր ծավալը կազմում է 10 մլրդ եվրո: Այդ գումարները կհատկացնեն ԱՄՀ-ն և եվրոգոտու պետությունները՝ Եվրոպական կայունացման հիմնադրամի միջոցով:









































