Ամերիկացի գիտնականները թերահավատությամբ են վերաբերվում շների տարիքի ընդունված հաշվարկին, երբ նրանց կյանքի տարիքը բազմապատկվում է մարդկային կյանքի 7 տարով, գրում է UPI.com-ը:
Գիտնականները նշում են, որ շների տարիքը կախված է նրանց ցեղատեսակից ու չափից:
Օրինակ՝ խոշոր չափերի շները, որպես օրենք, ավելի քիչ են ապրում ոչ խոշոր շներից, սակայն վերջիններս էլ արագ են հասնում մեծ տարիքի:
Հետազոտողները բացատրում են, որ ֆիզիկապես փոքր շները, օրինակ՝ չիխուախուան, մեծ է, քամ պիտբուլն առաջին մի քանի տարում, սակայն չիխուախուայի ծերացման գործընթացն ավելի դանդաղ է ընթանում, ու աստիճանաբար պիտբուլը նրանից տարիքով մեծ է դառնում:









































