Թուրքիայի Ռեյհանլը քաղաքում պայթյունների կազմակերպման կասկածյալ ձախ ահաբեկչական «Հեղափոխական ժողովրդա-ազատագրական կուսակցություն ճակատի» (DHKP/C) մեջ մտնող խմբավորման ղեկավարն ահաբեկչությունների կատարման մեջ մեղադրել է Սիրիայի ընդդիմության ռազմական թևին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Խմբավորման ղեկավար Միհրաչ Ուրալը սոցիալական ցանցերում տարածել է հայտարարություն այն մասին, որ Թուրիքայի Ռեյհանլը քաղաքում զանգվածային սպանություն կատարած ձեռքը նույնն է, ինչ Դամասկոսում և Հալեպում: Այսպիսով նա Թուրքիայում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը դրել է Սիրիայի զինված ընդդիմության վրա, որը միավորվել է Սիրիական ազատ բանակի հովանու ներքո:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին ԹուրքիայիՌեյհանլը քաղաքում երկու ականապատ մեքենաների պայթյունի հետևանքով զոհվել է 46, վիրավորվել ավելի քան 150 մարդ: Թուրքիայի իշխանություններն ահաբեկչություններին մասնակից լինելու մեջ մեղադրել են Սիրիային, սակայն Դամասկոսը հերքում է բոլոր մեղադրանքները:











































