Հարավային Չինաստանում արդեն մեկ շաբաթ շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է 19 մարդ, ևս մեկը համարվում է անհետ կորած, հաղորդում է ITAR-TASS-ը:
Չինաստանի քաղաքացիական վարչակազմի նախարարության փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ վատ եղանակի պատճառով տուժել է 204 քաղաքներում բնակվող 3.47 միլիոն չինացի: Վերաբնակեցման և օգնության կարիք ունեն 187 հազար մարդ, որոնք զրկված են ամենաանհրաժեշտից:
Առավել տուժել են Հունան և Գուիչժոու մարզերը, որտեղ տեղումների քանակը գերազանցել է 200 մմ-ը: Ավերվել են շուրջ 5000 տներ, լրջորեն վնասվել են 26 հազարը, ոչնչացվել է 29 հազար հա ցանքատարածություն: Տնտեսական վնասը գնահատվում է շուրջ 290 միլիոն դոլար:






































