Բանգլադեշում փլուզված բազմահարկ շենքի վայրում ընթացող փրկարարական աշխատանքները գրեթե ավարտվել են՝ հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով տեղի զինվորականների հայտարարությանը:
Բանգլադեշի բանակի հրամանատարությունը հայտարարել է հետագա միջոցառումների կառավարումը քաղաքացիական պաշտոնյաներին փոխանցելու պատրաստակամության մասին:
Նախագծի համաձայն՝ որոնողական աշխատանքներում ներգրավված զինվորականները օրվա ընթացքում կվերադառնան զորամասեր:
Բրիգադի գեներալ Սիդիկուլ Ալամի խոսքով՝ շենքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 1127-ի: Շուրջ 2500 տուժածի հաջողվել է հանել փլատակներից:
Զինվորականները կարծում են, որ մայիսի 13-ի դրությամբ այլևս զոհեր չկան փլատակներում:










































