Ռուսաստանում Լիբերալ-դեմոկրատական կուսակցության Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դեգտյարևը հանդես է եկել Ռուսաստանի տարածքում ամերիկյան դոլարի պահման և շրջանառության արգելման գաղափարով: Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը: Խորհրդարանականը պատրաստել է համապատասխան օրինագիծ, իսկ ամերիկյան արժույթի արգելման անհրաժեշտությունը պատգամավորը բացատրում է ՌԴ քաղաքացիների խնայողությունների պաշտպանությամբ:
Նա վստահ է, որ եթե դա չարվի հիմա, ապա առաջիկա 5 տարիներին պետությունը, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի օգնել դոլարներ ունեցող ռուս տերերին, ինչպես 1990-ականներին՝ բանկերի խաբված ավանդատուներին և ֆինանսական բուրգերի զոհերին:
Փաստաթղթի համաձայն՝ եթե այն ընդունվի, ռուսներն ամերիկյան արժույթից կազատվեն երկու տարվա ընթացքում: Դրանից հետո ոստիկանությունը կառգրավի դոլարները՝ հօգուտ բյուջեի, սակայն դոլարների պահման համար այլ պատիժ ծրագրված չէ:
Ըստ պարբերականի՝ օրենքում առանձին նշվում է, որ այն չի տարածվի այլ արժույթների վրա՝ բացի ամերիկյանից: «Եդինայա Ռոսիան» քննադատել է օրինագիծը՝ անվանելով այն պոպուլիստական: