Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) հայտարարություն է տարածել Իրանի վերաբերյալ: Ինչպես նշում է APA գործակալությունը, փաստաթղթում ասվում է, որ Իրանում նախագահական ընտրությունների նախօրեին ուժեղացել են ճնշումները և հետապնդումները լրագրողների հանդեպ:
Հայտարարության մեջ նշվում է, որ ընտրություններից առաջ Իրանը փորձում է լրագրողներին տեղեկատվական շրջափակման մեջ պահել: Ներկայում երկրում ձերբակալված է 40 լրագրող: Իրանն այս ցուցանիշով աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը Թուրքիայից հետո:
Նշվում է, որ լրագրողների ձերբակալությունը լուրջ հոգեբանական ազդեցություն է ունենում նրանց ընտանիքների վրա: Հետապնդումների և ճնշումների հետևանքով 68 լրագրողներ ստիպված են եղել հեռանալ երկրից:








































