Իրանի Շիրազ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 12 մարդ՝ հաղորդում է իրանական «Ֆարս» գործակալությունը:
Այս մասին հայտարարել է Ֆարս նահանգի շտապօգնության ծառայության ղեկավար Կամրան Ֆիրուզին՝ հաղորդում է իրանական İSNA գործակալությունը:
Ֆիրուզիի խոսքով՝ 5 տուժածներ հոսպիտալացվել են:
Անցած գիշեր Ֆարսի նահանգի Շիրազ քաղաքում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Մայիսի 11-ին Իրանի Բաշագարդ քաղաքում տեղի էր ունեցել 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, ինչի ժամանակ զոհվել էր 1 ու վիրավորվել 17 մարդ, վնասվել էր 70 գյուղ:







































