Կիրակի անհայտ անձինք կոտրել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի Twitter-ի միկրոբլոգը՝ հաղորդում է RIA Novosti-ն:
«Ֆաշիստները կոտրել են նախագահի միկրոբլոգը, նրանք նույնիսկ չեն հանգստանում Մայրերի օրը»,- իր միկրոբլոգում գրել է Վենեսուլեայի կապի և տեղեկատվության նախարար Էռնեստո Վիլեգասը:
Երկրի իշխանությունների ներկայացուցիչները, մասնավորապես Մադուրոն, վերջին ժամանակներս «ֆաշիստներ» են անվանում ընդդիմությանը:
Բացի այդ, Վիլեգասը հաղորդել է, որ կոտրել են նաև կապի և տեղեկատվության նախարարության միկրոբոլգը: Մադուրոն ավելի ուշ նշել է, որ արդեն վերականգնվել է վերահսկողությունը սոցիալական ցանցի իր էջի վրա:
Վերջին 30 օրերի ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ կոտրում են Վենեսուելայի նախագահի միկրոբոլգը: Նախորդ դեպքը գրանցվել է ընտրությունների օրը՝ ապրիլի 14-ին: Այդ ժամանակ իշխանությունները չեն բացառել, որ հարձակումն իրականացվել է հարևան Պերուից:
Նշենք, որ Twitter-ում Մադուրոյի միկրոբլոգին հետևող օգտատերերի թիվը գերազանցում է 1.06 միլիոնը՝ օգտահաշիվը բացելուց հետո երկու ամսվա ընթացքում:











































