ԱՄՆ-ի մասնակցութամբ ներխուժումը Սիրիա սխալ կլինի Վաշինգտոնի համար՝ հայտարարել է Պենտագոնի նախկին ղեկավար Ռոբերտ Գեյթսը:
«Կարծում եմ, որ մեր ուղիղ մասնակցությունը, հատկապես մեր ուղիղ ռազմական մասնակցությունը սխալ կլինի»,- ասել է նա CBS հեուստաալիքին տված հարցազրույցում: «Արդյոք մենք չե՞նք սովորել, որ երբ պատերազմ ես սկսում, արդյունքներն անկանխատեսելի են»,- հավելել է նա: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Գեյթսը, որը երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է Բուշ կրտեսրի և Օբամայի օրոք, հայտարարել է, որ եղել է երկու պատերազմների ականատես: «Երկու պատերազմները սկսվել են ռեժիմի արագ փոխմամբ, և մենք բոլորս գիտենք, թե ինչ է տեղի ունեցել դրանից հետո»,- ասել է նա:
Նրա կարծիքով՝ իրենք ճիշտ չեն գնահատել Արաբական գարնան ու արաբական հեղափոխությունների հետևանքները: «Այդ բոլոր երկրներում՝ ներառյալ Սիրիայում, կա քաղաքացիական պատերազմի սպառնալիք, սպառնալիք առ այն, որ այդ երկրները կարող են մասնատվել: Եվ մտածել, որ մենք կարող ենք ազդել արդյունքի վրա՝ սխալ է: Ես դա սխալ եմ համարում նաև Լիբիայի դեպքում»,- ասել է Գեյթսը:









































