Friday, 03 05 2024
Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ
Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության
17:20
Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը
Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան online
«ԱՄՆ-ն Վրաստանում հեղափոխության երկու փորձ է արել». Կոբախիձե
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ

Հաստատվել է մանկավարժական համալսարանը վերակազմավորելու նախագիծը

Երևանի «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կառավարության որոշմամբ վերակազմավորվելու է «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշո տյանը կառավարության փետրվարի 4-ի նիստում նշեց, որ կարգավիճակի փոփոխությունը կնպաստի համալսարանի միջազգային համագործակցության զարգացմանը, ուսման որակի բարձրացմանը, կառավարման հետագա կատարելագործմանը և հնարավորություն կտա ընդլայնել ակադեմիական ազատությունն ու ինքնավարությունը:

«Համալսարանի այսօրվա կազմակերպաիրավական կարգավիճակը հնարավորություն չի ընձեռնում ընդլայնելու ձեռնարկատիրական գործունեության տեսակները և ծավալները: Խնդրի լուծման դժվարությունը կայանում է նրանում, որ համալսարանի ֆինանսական սահմանափակ միջոցները հնարավորություն չեն տալիսզգալի նախնական ներդրում պահանջող նշված բնագավառներում ապահովել շոշափելի զարգացում, իսկ համալսարանի կարգավիճակը հնարավորություն չի տալիս որոշակի սահմանված կարգով ներգրավելու արտաքին ներդրողների: Հարցն ավելի արդիական է դառնում այսօրվա դրությամբ ՀՀ բուհերում ուսանողների թվի նվազեցման պարագայում»,- ասաց Աշոտյանը: Նշված և այդ կարգի այլ սահմանափակումները վերացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը գտնում է, որ նպատակահարմար է համալսարանի ՊՈԱԿ կազմակերպաիրավականկարգավիճակը վերակազմակերպել հիմնադրամի, նկատի ունենալով նաև հետևյալ հանգամանքները: Մասնավորապես, ակնկալվում է, որ վերակազմակերպելու արդյունքում հիմնադրամը կունենա լայն հնարավորություն ավելի ճկուն, ազատ, ռացիոնալ, արդյունավետ շահագրգիռ օգտագործելու իր գույքը, ներգրավել արտաքին ներդրողների, ի նպաստ կրթության և գիտության զարգացման: Զգալիորեն կավելանան հիմնադրամի կողմից պետական բյուջե մուծվող հարկերը: Միաժամանակ, պետությունը կպահպանի հիմնադրամին օգտագործման իրավունքով հանձնված գույքի ճիշտ, նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավունքը, պահպանելով նաև օրենքով նախատեսված կրթությանֆինանսավորումը պետական բյուջեից:

Ըստ ԿԳՆ-ի, պետք է հաշվի առնել նաև այլ երկրների դրական փորձը, որտեղ բուհերը հիմնականում գործում են հիմնադրամի կարգավիճակով և որով ապահովում է նաև բուհերի ինքնուրույնությանև ինքնակառավարման հռչակված սկզբունքները:

ՊՈԱԿ-ից որպես հիմնադրամ վերակազմակերպելու դեպքում համալսարանին նաև հնարավորություն կտրվի պահպանելու և զարգացնելու իր ուսումնագիտական ներուժը, պրոֆեսորադասախոսական անձնակազմին մշտապես հաղորդակից դարձնելու պրակտիկայում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև կնպաստի կրթության որակի բարելավմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում