Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Կարևորագույն խնդիր Բրյուսելի և Երևանի համար

Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նախօրեին հայտարարել է, որ պաշտոնական Բրյուսելը 2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում տեղի ունենալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում ակնկալում է Հայաստանի հետ նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը և ազատ ու համապարփակ առևտրի գոտու մասին պայմանագիրը:

Շտեֆան Ֆյուլեն նշել է, որ դրա համար, իհարկե, Հայաստանը պետք է մինչ այդ հասցնի ներքին բարեփոխումներ իրականացնել, որոնք հանդիսանում են Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման նախադրյալ: Ֆյուլեն, սակայն, մեկ այլ դիտարկում էլ է արել` կապված այն բանի հետ, որ Բրյուսելին բացի ներքին խնդիրներից, հետաքրքրում է նաև տարածաշրջանային կայունությունն ու հակամարտությունների կարգավորումը: Սա շատ էական հայտարարություն է, որը սակայն ունի պարզաբանման կարիք: Մինչ այդ, իհարկե, նախ ներքին խնդիրների մասին:

Անշուշտ, չկա որևէ երաշխիք, որ Հայաստանի իշխանությունը ներքին հարցերում կհասցնի ամբողջությամբ բավարարել այն նախադրյալները, որոնք պետք են նոյեմբերին Վիլնյուսում փաստաթուղթը նախաստորագրելու և այդպիսով Հայաստանի համար պատմական, բեկումնային քայլ կատարելու համար: Խնդիրն այն չէ, որ Հայաստանի իշխանությունը ֆիզիկապես չի հասցնի: Եթե լինի քաղաքական կամք, ապա հասցնելը տեխնիկական խնդիր է: Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ ունեն ցանկություն հասնելու Ասոցացման համաձայնագրի ստորագրման արդեն 2013 թվականին, թեև ժամանակացույցով ժամկետը 2014 թվականն է: Սակայն պաշտոնական Երևանի հայտարարություններին, մեղմ ասած, դժվար է վստահել` նկատի ունենալով կախվածությունը պաշտոնական Մոսկվայից: Եվ դժվար է ասել, թե նախաստորագրման գործընթացը ձգձգելու համար Մոսկվան ինչ խնդիրներ կհարուցի Հայաստանի համար:

Բանն այն է, որ նախաստորագրումը մի այնպիսի բեկումնային հանգրվան կլինի, որից հետդարձը, ըստ էության, կդառնա այլևս գործնականում անհնար, ինչը Մոսկվայի համար կնշանակի Մաքսային միության և Եվրասիական գաղափարի հարցերում Հայաստանի հետ կապված ակնկալիքների էական սահմանափակում: Հետևաբար` հասկանալի է, թե ինչ կարևոր նշանակություն ունի հարցը Մոսկվայի համար, և զուտ միայն կայսերապաշտական իներցիան անգամ կարող է Հայաստանի համար լուրջ խոչընդոտներ առաջացնել: Հետևաբար` այստեղ, իհարկե, կասկած չկա, որ Մոսկվայի հետ ինտենսիվ աշխատանք է պետք թե Հայաստանից, թե Բրյուսելից:

Բրյուսելն այս հարցում պետք է օգնի Երևանին և աշխատի Մոսկվայի հետ` Կրեմլին հավաստիացնելով, որ այստեղ Հայաստանի նվաճման հարց չէ, այլ ընդամենը քաղաքակրթական խաղի կանոնների ընտրության, ինչը խորքային իմաստով ապահովում է Հայաստանի պետականության ապագան: Իսկ Ռուսաստանի համար այդ պետականությունն է կարևոր՝ ռազմավարական իմաստով, ոչ թե հայկական ֆորպոստը: Իհարկե, Ռուսաստանը չափազանց դժվարությամբ կգա այդ գիտակցման, սակայն այստեղ իրավիճակը բոլորովին անհույս չէ, եթե Բրյուսելն ու Երևանը Ռուսաստանի հետ աշխատեն իսկապես համագործակցված և փորձեն կանխարգելիչ քայլեր կատարել Վիլնյուսից առաջ:

Հիմա տարածաշրջանային կայունության և հակամարտությունների կարգավորման մասին: Ֆյուլեն այդ մասին արտահայտվել է ոչ միարժեք: Համենայնդեպս, պարզ չէ, թե Եվրամիության համար սա որքանով է նախաստորագրման նախապայման Հայաստանի պարագայում: Այսինքն` եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում չի լինում որևէ առաջընթաց, արդյո՞ք Բրյուսելը դա դիտարկում է որպես Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման խոչընդոտ: Ենթադրենք Հայաստանը հասցնում է բոլոր ներքին պայմանները, իսկ Ղարաբաղի հարցը մնում է՝ ի՞նչ է հետևում դրան Բրյուսելից:

Եթե Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում բանակցային վիճակը դառնալու է Հայաստանի Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման խոչընդոտ, եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը Եվրամիությունը դիտարկում է որպես Հայաստանի հետ հարաբերության խորացման, Ասոցացման համաձայնագրի և Ազատ առևտրի մասին պայմանագրի խոչընդոտ կամ պայման, ապա այստեղ, իհարկե, Բրյուսելը թույլ է տալիս մեծագույն անարդարություն և սխալ՝ ըստ էության չտարբերվելով Հայաստանը շրջափակող Թուրքիայից, որը ապաշրջափակման, սահմանների բացման, հայ-թուրքական հարաբերության կարգավորման պայման է դիտարկում Ղարաբաղի հարցը: Այս մասով դեռևս որևէ պաշտոնական պարզաբանում չկա թե Բրյուսելից, թե Երևանից: Բայց, եթե Ղարաբաղի հարցը պայման է Ասոցացման համաձայնագրի շուրջ հայ-եվրոպական բանակցության գործընթացում, որի բովանդակությունը պահվում է գաղտնի, ապա Բրյուսելը, փաստորեն, միանում է Հայաստանի դեմ Անկարայի, ըստ էության, պատերազմական քայլերին, անուղղակիորեն հավանության է արժանացնում դրանք: Դա կլինի Եվրամիության թե մարդասիրական, թե ռազմա-քաղաքական մեծագույն սխալը, հետևաբար Բրյուսելը դա չպետք է թույլ տա թե հանուն Հայաստանի, թե հանուն Եվրոպայի ապագայի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում