Ձերբակալվել է Վրաստանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գելա Խվեդելիձեն՝ լրագրող Գեորգի Պարեսաշվիլիի անձնական կյանքին վերաբերող տեսաձայնագրության տարածման գործով։ Ինպես հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Գարիբաշվիլին:
Հետաքննությունը պնդում է, որ Խվեդելիձեն անձնական դրդապատճառներով համացանցում անօրինական կերպով տարածել է Պարեսաշվիլիի անձնական կյանքը պատկերող տեսանյութ:
«Ձերբակալվածն ընդունել է իր մեղքը»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Գարիբաշվիլին այսօր հրավիրված մամլո ասուլիսում հայտարարել է, որ անօրինական տեսաձայնագրությունն արվել է Վրաստանի նախկին իշխանությունների օրոք:
Վրաստանի ՆԳՆ ղեկավարը նաև նշել է, որ որոշում է կայացվել անհապաղ ոչնչացնել նյութերի արխիվը, որոնք պատկերում են քաղաքացիների անձնական կյանքը, և որոնք ստեղծվել են նախկին իշխանությունների կողմից:










































