Իրանի սահմանապահները կրակ են բացել աֆղան ներգաղթյալների խմբի վրա. 10 մարդ սպանվել է: Այս մասին կիրակի օրը լրագրողներին հայտնել է Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչ Սեդիկ Սեդդիկին:
Նրա խոսքերով՝ Իրանի սահմանն անցնել փորձել է մոտ 200 մարդ: Նրանցից տասը սպանվել են, 12-ը՝ վիրավորվել:
Իրանական կողմն առայժմ չի մեկնաբանում ներգաղթյալների սպանության մասին տեղեկատվությունը:










































