ԱՄՆ Այովա նահանգի բնակիչը կնոջը կատաղած շնից փրկելու համար ստիպված է եղել ծայրահեղ միջոցի դիմել. նա կծել է գազազած շան քիթը:
Բրիտանական Metro կայքի տվյալներով՝ մի քանի օր առաջ Քերեն Հենրին իր շան հետ զբոսանքի է դուրս եկել, որի ժամանակ 30 կիլոգրամանոց լոբրադոր տեսակի հսկա շունը հարձակվել է նրա վրա և սկսել կծել նրա դեմքն ու մարմինը:
Բարեբախտաբար, այդ պահին ամերիկուհու ամուսինը՝ Լենի Հենրին, վերադառնալիս է եղել տուն նույն ճանապարհով և տեսել է այդ սարսափելի տեսարանը: Նա միանգամից կնոջը օգնության է նետվել:
Սակայն շան վրա տղամարդու հարվածները չեն ազդել: Այդ ժամանակ Լենին կծել է շան ամենախոցելի տեղը՝ քիթը: Այդ անսպասելի հարձակումը ստիպել է շանը բացել ծնոտը և մի կողմ վազել:
Այժմ կինը պետք է դեմքը վերականգնող վիրահատությունների ենթարկվի։
Ոստիկանները հայտարարել են, որ վտանգավոր շանը բռնել են, և նա համապատասխան հսկողության տակ է գտնվում։ Հատկանշական է, որ նահանգի օրենքների համաձայն՝ կատաղած շան տիրոջն այս դեպքի համար պատասխանատվության չեն կանչել:












































