Չինաստանի Նանչի քաղաքի բնակիչները կարծում են, որ երկրաշարժի լավագույն «գուշակները» շներն են: Իհարկե, մարդիկ հաճախ են անհանգստանում հաչոցի «տեսքով» ահազանգից:
Քաղաքի գրեթե յուրաքանչյուր բնակիչ իր տանը շուն է պահում, որը մոտեցող երկրաշարժի դեպքում «իրեն անհանգիստ է պահում»՝ նախազգուշացնելով իր տիրոջը, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել: Շները երբեմն կարող են իրենց տերերին 10 օր առաջ զգուշացնել գալիք աղետի մասին: Այս մասին հաղորդում է RawStory պարբերականը:
Չինաստանի իշխանությունները խորհուրդ են տալիս քաղաքացիներին պաշտպանական նկատառումներով տանը շուն պահել՝ նշելով, որ այս առումով արդյունավետ կարող են լինել նաև հավերը և բադերը:








































