Չինաստանում նշում են երկրի ողջ պատմության մեջ տեղի ունեցած ամենակործանարար երկրաշարժերից մեկի 5-րդ տարելիցը: Այդ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հարավարևմտյան Սիչուան մարզում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Տարերային աղետի հետևանքով զոհվել էր մոտ 90 հազար մարդ, այդ թվում՝ 5000 երեխա: Բազմաթիվ մարդիկ վնասվածքներ էին ստացել:
Չինական սոցցանցերի օգտատերերը դժգոհություն են հայտնում առ այն, որ իշխանությունները հատուկ հակակոռուպցիոն հետաքննություն չեն անցկացրել: Հաղորդվել է, որ դպրոցների շինությունների զանգվածային փլուզումները կարող են տեղի ունեցած լինել շինանյութի գողության և շինարարության ընթացքում տեղ գտած խախտումների պատճառով:
Չինաստանի կառավարությանը նաև քննադատում են այն բանի համար, որ չի հայտնում զոհված բոլոր երեխաների անունները:









































