Մեծ Բրիտանիայում անցկացված հետազոտությամբ պարզվել է, որ, որքան էլ տարօրինակ հնչի, կիրակին մեծամասնության համար հանդիսանում է շաբաթվա ամենասթրեսային օր: Տնային գործերը, աշխատանքի վերաբերյալ անհանգստությունն ու ընտանեկան շրջանակում վեճերը՝ այս բոլոր բացասական գործոնները կուտակվում են՝ խորացնելով սթրեսային վիճակը: Հարցվածների մոտ 2/3-ը (65 տոկոսը) հայտարարել են, որ իրենք ավելի ակտիվ են կիրակի օրը և այդ օրվա իրենց գրաֆիկն ավելի լարված է, քան ցանկացած այլ օր: Այս մասին հայտնում է Raut.ru-ն:
Յուրաքանչյուր 10-րդը խոստովանել է, որ կիրակի օրվա մեծ մասն անցկացրել է լարված՝ առաջիկա աշխատանքային օրվա մասին մտքերով տարված: Հարցվածների 51 տոկոսը հայտնել է, որ կիրակին իր համար հանդիսանում է ողջ տնային գործերի կատարման օր: Ըստ նրանց՝ միջինը մոտ 3 ժամ 36 րոպե ծախսվում է կենցաղային հարցերի վրա:
Պատասխանողների 2/3-ը խոստովանել է, որ հանգստյան օրը վիճում է գոնե մեկ անգամ:









































