Կալիֆոռնիայում տեղի է ունեցել Wango Tango-2013 երաժշտական փառատոնը՝ ամենամյա «հավաքական համերգ», որը կազմակերպել էր ամերիկյան ռադիոկայաններից մեկը: Փառատոնը վարել է Բրիթնի Սփիրսը, ով կարմիր գորգին է հայտնվել փոքր-ինչ շփոթված տեսքով, սակայն շոուի սկսվելուց հետո սկսել է շատ ակտիվորեն անցկացնել այն:
Հանդիսատեսին ուրախացնել նրան օգնել են փորձառու հաղորդավար Ռայան Սիքրեսթը և բեմում հայտնված երգիչ-երգչուհիները՝ Դեմի Լովատոն, Maroon 5-ը, Բրունո Մարսը, Ավրիլ Լավինը, Willi.i.am-ը և այլք: Իսկ Fall Out Boy խումբը կատարել է իր դեռևս լույս չտեսած ալբոմի հիթերը:
Բացի երաժիշտներից, կարմիր գորգին են հայտնվել Քարդաշյան ընտանիքի ներկայացուցիչները, Քենդալ Ջենները, Քայլի Ջենները, դերասանուհի Վիկտորյա Ջասթիսը և այլ աստղեր:










































