Ամերիկյան Chrysler ընկերությունը ամբողջ աշխարհից հետ է կանչում 469 հազար ամենագնացներ, որոնք փոխանցման տուփի հետ կապված խնդիրներ ունեն:
Ինչպես այսօր նշել է ավտոհսկայի ներկայացուցիչը, խոսքը 2005-2010թթ. թողարկված Jeep Grand Cherokee-ի և 2006-2010թթ. թողարկված Jeep Commander-ի մասին է:
Հետ կանչելու պատճառը փոխանցման տուփի խափանումն է. ավտոմեքենան միացնելու պահին այն կարող է մեխանիկորեն չեզոք վիճակի մեջ դնել և սահեցնել: Ընկերության տվյալներով՝ այդպիսի 26 դեպքեր են գրանցվել, որոնց հետևանքով երկու մարդ է տուժել:
Հետ կանչվող մեքենաների մեծ մասը գտնվում են ԱՄՆ-ում և Կանադայում:










































