Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության 28-րդ տուրի շրջանակներում կայացավ «Շախտյոր» – «Տավրիա» հանդիպումը, որն ավարտվեց դաշտի տերերի՝ 5:0 հաշվով տարած ջախջախիչ հաղթանակով:
«Շախտյոր»-ի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը՝ այդպիսով դառնալով Ուկրաինայի առաջնության պատմության մեջ լավագույն ռմբարկու:
«Շախտյոր» – «Տավրիա»՝ 5:0
1:0 Դուգլաս Կոստա (7’), 2:0 Տեյշեյրա (38’), 3:0 Մայկոն ( 41’), 4:0 Մխիթարյան (74’), 5:0 Մխիթարյան (80’, 11մ)







































