Հետազոտողները Պերուի հարավում հայտնաբերել են մի քանի քարե գծեր: Դրանցից երկուսը, եթե կոնկրետ դիտակետից նայենք, մատնանշում են 5 մետրանոց բուրգը: Այս մասին հաղորդում է Live Science-ը:
Ձմեռային արևադարձի շրջանում գծերը նույն ուղղությունն ունեին արևի նկատմամբ: Բուրգերից 2 կմ հեռու հայտնաբերվել են նաև գեոգլիֆներ: Դրանց երկարությունը 500 մ էր:
Բուրգն ունեցել է հարթ գագաթ և կառուցվել չհղկված քարերից: Բուրգի մոտակայքում գտնվել են նաև պատանքի մնացորդներ, խեցեղեն և այլն:
Բուրգը կառուցվել է բնակավայրից ոչ հեռու: Այդ բնակավայրում ապրելիս է եղել մոտ 1000 մարդ: Բուրգը կառուցվել է մոտավորապես մ.թ.ա. 600-ից- մ.թ. 500 թթ.-ները: Քարե գծերը կառուցվել են Ք.ա. 500-ից մ.թ. 400 թթ.-ներն ընկած ժամանակահատվածում: Բացի սրանցից, բուրգի մերձակայքում նաև գտնվել են մոտ 50 քարե կառույցներ:
Հայտնաբերվել են նաև մոտ 200 ոչ շատ մեծ քարե բուրգեր: Դրանցից ամենամեծն ունի 15մ տրամագիծ: Ամբողջ աշխարհում նման բուրգերը որպես դամբարան են օգտագործվել, սակայն Պերուում հայտնաբերված բուրգերում չեն գտնվել մարդկային մնացորդներ:










































