Անգլիայի Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրում կայացած «Ասթոն Վիլա» – «Չելսի» խաղում դուբլ հեղինակելուց հետո «արիստոկրատներ»-ի կիսապաշտպան Ֆրեկ Լեմպարդը դարձավ ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկուն:
Այժմ կիսապաշտպանի ակտիվում կա խփած 203 գոլ: Մինչ այդ ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկուն Բոբի Թեմբլինգն էր, ով «Չելսի»-ի կազմում 1959-70թթ խփել էր 202 գնդակ:
Լեմպարդը «Չելսի»-ում հանդես է գալիս 2001 թվականից:







































