Thursday, 18 06 2026
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի

Թոշակառու տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել անչափահաս տղայի նկատմամբ

Կենսաթոշակառու Կոստանդ Մելքումյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել 14 տարին չլրացած տուժողի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ անելու համար և դատապարտվել 8 տարվա ազատազրկման:

ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի երրորդ մասով նրան առաջադրված մեղադրանքով նախատեսվում է պատիժ՝ 8-15 տարվա ազատազրկման ձևով, այսինքն՝ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` դատավոր Ա. Վրդապետյանի նախագահությամբ, նշանակել է հոդվածով նախատեսված նվազագույն պատիժ:

Պատիժ նշանակելիս դատարանը առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նա նախկինում դատապարտված չի եղել, 70 տարեկան է, կենսաթոշակառու է, ԽՍՀՄ և ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում արժանացել է մի շարք խրախուսանքների, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի կողմից պարգևատրվել է մեդալներով: Թեև գործում առկա է նաև նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք՝ հանցագործությունը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը: Սթափության վիճակի զննության արձանագրությամբ՝ 28.09.2012թ. Կոստանդ Մելքումյանի մոտ արձանագրվել է 1.39% ալկոհոլային հարբածություն:

Ամբաստանյալը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, առաջ քաշել կատարվածի սեփական վարկածը՝ մեղքը փաստորեն բարդելով իր զոհի վրա: Այսպես, ըստ մեղադրանքի՝ Կոստանդ Մելքումյանը 2012թ. սեպտեմբերի 28-ին` ժամը 11:00-ի սահմաններում, իր բնակարանում հյուրընկալելով իր կնոջ ազգականներ` անչափահաս եղբայրներին, նրանցից մեկին զբաղեցրել է գունավոր մետաղների տեսակավորման գործով, իսկ մյուսին՝ կրտսերին, վերանորոգման աշխատանքների ընթացքը ցույց տալու պատրվակով, խաթարված ձևով սեռական կրքին հագուրդ տալու նպատակով, խաբեությամբ տարել է ննջարան, որտեղ նրա նկատմամբ բռնության գործադրմամբ ու կյանքին վերջ տալու սպառնալիքով՝ անչափահասի նկատմամբ բռնի սեքսուալ բնույթի գործողություններ է արել, որոնք դադարեցրել է միայն գործողություններին ականատես դարձած անչափահասի եղբոր՝ ննջարան մտնելու պայմաններում:

Մինչդեռ, ըստ ամբաստանյալի՝ ինքը առաջարկել է անչափահաս եղբայրներին իջնել նկուղ և այնտեղ գտնվող ջրատաքացուցիչը մասնատել և հանել գունավոր մետաղները: Իրենք իջել են նկուղ, որտեղ ինքը երկու բաժակ օղի է խմել և հարցրել տղաներին` նրանք կցանկանան խմել, թե՝ ոչ: Տուժողի եղբայրը հրաժարվել է, իսկ տուժողը խմել է, թե՝ ոչ, ինքը չի տեսել: Քիչ անց իրենք բարձրացել են բնակարան, որտեղ ինքը տուժողի եղբորն առաջարկել է իր բնակարանի պատշգամբում մագնիսով առանձնացնել գունավոր մետաղները: Ինքը տուժողի հետ գնացել է ննջասենյակ ` այնտեղ կատարված վերանորոգումը ցույց տալու համար: Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունները տարեցը պատճառաբանել է միջանցքի նեղ լինելով, անչափահասի գործողություններով. տեսնելով վերանորոգումը, անչափահասն սկսել է իրեն գովաբանել ու թեքվել է իր կողմ, ավելին՝ ինքը կատարել է անչափահասի կամքը, թույլատրել է, որպեսզի նա իրականացնի իր ցանկությունները: Անչափահասի նկատմամբ որևէ բռնություն չի կիրառվել, սպառնալիքներ չեն տրվել, ուստի՝ ինքը համաձայն չէ իրեն առաջադրած մեղադրանքի հետ:

Ըստ նախաքննության ընթացքում որպես կասկածյալ հարցաքննվելիս նրա իսկ ցուցմունքներով՝ ինքն առաջարկել է անչափահասներին իջնել շենքի նկուղ և այնտեղ գտնվող ջրատաքացուցիչը մասնատել, դուրս բերել գունավոր մետաղները, որոնք ինքը պետք է տար եղբայրներին՝ հանձնելու և գումար ձեռք բերելու նպատակով: Եղբայրների համաձայնելուց հետո իջել են նկուղ, որտեղ իր հետ իջեցրել է նաև մեկ շիշ օղի: Նկուղում որոշել է մեկ բաժակ օղի խմել և դա առաջարկել է նաև եղբայրներին, տուժողի եղբայրը հրաժարվել է, իսկ տուժողն իր հետ խմել է մեկ և կես բաժակ: Ապա ավելի ուշ «իր համար անհիշելի պայմաններում» կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ:

Անչափահաս տուժողի օրինական ներկայացուցիչ` վերջինիս մայրը, դատարանին գրավոր դիմումում հայտնել է, որ իրականությանը չի համապատասխանում իր որդու ցուցմունքն այն մասին, թե «իբր Կ.Մելքումյանն իր նկատմամբ բռնություն է գործադրել»: Եղբոր կողմից նկատվելուց հետո է միայն իր որդին հասկացել արարքի ամոթալի լինելը և իրեն արդարացնելու համար հայտնել է թե իբր Կ.Մելքումյանը իր նկատմամբ բռնություն է գործադրել և սպառնացել: Համոզված է, որ Կ.Մելքումյանը զղջացել է իր արարքի համար և նրա նկատմամբ բողոք չունի:

Անչափահաս տուժողը ցուցմունք է տվել առ այն, որ ինքը ալկոհոլից թուլացած է եղել և չի հասկացել, թե ինչ է կատարվում: Ըստ տուժողի՝ ինքը, եղբորից վախենալով, նրան պատմել է, որ Կոստանդը իրեն սպառնացել է, ասել, որ կսպանի և բռնել է իր կոկորդից, միաժամանակ խնդրել է այդ մասին իրենց մայրիկին չպատմել: Երբ տուն են գնացել, ինքը սկսել է լաց լինել և մանրամասն պատմել է եղբորը, իսկ եղբայրն էլ իր պատմածով պատմել է մայրիկին: Հետագայում հասկացել է այդ արարքի ամոթալի լինելը, դրա համար էլ խաբել է և ասել, որ Կոստանդը բռնություն է գործադրել իր նկատմամբ:

Ամբաստանյալը իրեն մեղավոր չի ճանաչել նաև մեղադրանքը պաշտպանող դատախազի՝ 15.03.2013թ. որոշմամբ ամբաստանյալ Կ.Մելքումյանին նախկինում առաջադրած մեղադրանքի փոփոխված, լրացված և նույն հոդվածով առաջադրված նոր մեղադրանքում: Ըստ այդմ, մասնավորապես, ամբաստանյալն առաջարկել է խմել օղի, տուժողի եղբայրը հրաժարվել է, իսկ տուժողը խմել է մեկ բաժակ օղի, ինչի հետևանքով թուլացել է և չի հասկացել թե ինչ է կատարվում իր հետ: Այնուհետև կատարվող վերանորոգման աշխատանքների ընթացքը ցույց տալու պատրվակով, խաթարված ձևով սեռական կրքին հագուրդ տալու նպատակով անչափահասին խաբեությամբ տարել է ննջարան, անչափահասի ոտքերը օգտագործված ալկոհոլի ազդեցության տակ թուլացել են և ամբաստանյալն անչափահասի կամքին հակառակ, օգտվելով վերջինիս անօգնական վիճակից՝ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նրա հետ:

Դատարանը հաստատված է համարել ամբաստանյալ Կոստանդ Մելքումյանի մեղավորությունը՝ իր մասնակի խոստովանական, անչափահաս տուժողի ցուցմունքներով, դատաքննության ընթացքում հետազոտված գործին վերաբերվող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ: Դատարանն անհիմն է համարել ամբաստանյալ Կ.Մելքումյանի և նրա պաշտպան Ժ.Խաչատրյանի` ամբաստանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված հանցանքը ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով՝ Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ, վերաորակելու մասին միջնորդությունը: Վերջինս նախատեսում է շատ ավելի մեղմ պատիժ՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ելնելով վերոնշվածից՝ դատարանը Կոստանդ Մելքումյանին մեղավոր է ճանաչել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտել ազատազրկման 8 տարի ժամկետով: Դատավճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան՝ մեկամսյա ժամկետում:

«Փաստինֆո»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում