Ամերիկացի լրագրող Բենջամին Էդվարդսը հայտնաբերել է պատմության մեջ առաջին համակարգչային նկարը: Այն արվել է 1959թ. SAGE կենտրոնի աշխատակցի կողմից, որը եղել է Սառը պատերազմի ավարտին ԱՄՆ հակաօդային պաշտպանության համակարգի մաս:
Հսկայական լամպե համակարգիչների համալիրը, որը զբաղեցնում էր մինչև 2 հազար քմ ու արժեր յուրաքանչյուրը մոտ 300 մլն դոլար, տեղակայված էր Միացյալ Նահանգների առափնյա շրջաններում՝ հնարավոր ավիացիոն ու հրթիռային հարձակումներին հետևելու նպատակով:
Ամեն օր լամպե համակարգիչները նկարել են առափնյա ափի պրոյեկցիաները՝ հետևելով դրա շուրջ տեղաշարժին: Հնարավոր է՝ ազատ ժամանակ SAGE-ի լուսային գրիչով որոշել է օգտվել զինծառայողներից մեկը, որը էկրանին է փոխադրել աղջկա պատկերը:
Ավելի ուշ պազվել է, որ մերկ բնորդուհին վերցվել է Esquire ամսագրից, իսկ առաջին համակարգչային նկարը 1959թ. արել է շարքային Լորենց Տիպտոնը, որն արդյունքում նկարն ուղարկել է համակարգչային տեխնիկայի թանգարան, Gazeta.ru-ին պատմել է հետազոտության նոր հեղինակ Բենջամին Էդվարդսը:







































