Tuesday, 23 06 2026
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ

«Րաֆֆի Հովհաննիսյանի միավորման առաջարկը բավականին ուշացած է»

Երեկ Ազատության հրապարակում հրավիրված հանդիպման ընթացքում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց Դաշնակցությանը, Ժիրայր Սեֆիլյանին, Գագիկ Ծառուկյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին մոռանալ ամեն ինչ և միավորվել:

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով` այս առաջարկը բավականին ուշացած է և պետք է արվեր եթե ոչ ավելի շուտ, ապա գոնե Երևանի ավագանու ընտրությունների հաջորդ օրը. «Պարզապես բանը բանից անցավ, որ կոչ արեց։ Այդ կոչը պետք է աներ մինչև ընտրությունները կամ առհասարակ չպետք է գնային ընտրությունների»:

Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ օրինակ՝ խորհրդարանական ընտրություններից հետո միասնական շտաբը հանդես եկավ հայտարարությամբ, հայտարարության տեքստի տակ ստորագրել էին միասնական շտաբին միացած բոլոր կուսակցությունները, իսկ հիմա օրեր են անցել Երևանի ավագանու ընտրություններից և անգամ միասնական հայտարարություն չկա դրա վերաբերյալ. «ԲՀԿ-ին բերեցին տեղավորեցին ընդդիմության դաշտում՝ միևնույն ժամանակ ընդունելով նրա «ոչ իշխանական»՝ անորոշ և հեղհեղուկ ձևակերպումը: Եթե ընդունել էին այդ ձևակերպումը, գոնե այդ քողի ներքո, այդ ձևակերպման տարրական մոտեցումների անհրաժեշտությունից, ընդհանրական մոտեցումների հանդես գալու անհրաժեշտությունից դրդված՝ պետք է հանդես գային հայտարարությամբ»:

Քաղաքագետի գնահատմամբ՝ միավորումը միանգամայն հավանական տարբերակ կարող էր լիներ և նույնիսկ կարող էր արդյունավետ լինել, բայց այսօր ո՛չ հարթակում, ո՛չ էլ այլ տեղ՝ կանգնած չեն այնպիսի քաղաքական գործիչներ, որոնք կարող են միավորվել. «Չեմ տեսնում այն գործիչների աստղաբույլը, որը կկարողանար մի ընդհանուր հունի մեջ դնել հասարակության պահանջները, ուղղորդել նրանց տրամադրությունները՝ մի հստակ մարտավարության և ռազմավարության շրջանակներում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում