Տաթև Աբրահամյանը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի կանանց առաջնությունում 7 տուրից հետո վաստակել է 5,5 միավոր: Աղյուսակը 6,5 միավորով գլխավորում է Իրինա Կրաշը: Նախավերջին` 8-րդ տուրում Աբրահամյանը սպիտակներով խաղում է Կրաշի հետ:
Տղամարդկանց մրցաշարում Վարուժան Հակոբյանը և Սամուել Սեւյանը 7 հնարավորից ունեն 3-ական, Մելիքսեթ Խաչիյանը` 2 միավոր: Աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է Գատա Կամսկին:
Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը:










































