Սողանք, որն այսօր առավոտյան պատուհասել է Աիջալ քաղաքը (Հնդկաստանի Միզորամ արևելյան նահանգ) խլել է 8 մարդու կյանք, 25-ը ստացել են վնասվածքներ:
Փրկարարական գործողությունները շարունակվում են, 6 տեղացիներ են հանվել փլատակների տակից, 11-ը համարվում են անհետ կորած, հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Արտակարգ պատահարի պատճառն ամենայն հավանականությամբ հորդառատ անձրևներն են, որոնք մեկ շաբաթ տեղում են նահանգի գրեթե բոլոր շրջաններում:










































