Պակիստանի իշխանությունները երկրից արտաքսել են ամերիկյան New York Times պարբերականի բյուրոյի ղեկավար Դեկլան Ուոլշին: «Ձեր այցագիրը չեղյալ է հայտարարվել Ձեր կողմից անցանկալի գործողությունների պատճառով: Ձեզ խորհուրդ է տրվում լքել երկիրը 72 ժամվա ընթացքում»,- ասվում է նամակում, որը ՆԳՆ աշխատակիցները փոխանցել են լրագրողին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Պարբերականի գործադիր խմբագիր Ջիլ Աբրամսոնը ի պատասխան՝ բողոք-նամակ է ուղարկելՊակիստանի ներքին գործերի նախարար Մալիք Հաբիբին՝ խնդրելով վերանայել իրենց որոշումը: 39-ամյա Ուոլշը, որը երկրում աշխատում է 9 տարի, ազնիվ լրագրող է, որը Պակիստանի մասին միշտ գրել է հավասարակշռված՝ հստակորեն պահպանելով փաստերը: Նրա հասցեին մեղադրանքներն անորոշ ու անհիմն են՝ ասել է Աբրամսոնը:








































