ԱՄՆ-ի խոշոր բանկերից մեկը՝ Goldman Sachs-ը Bloomberg գործակալության աշխատակիցներին մեղադրել է ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցներին լրտեսելու մեջ: Այս մասին է գրում New York Post-ը՝ հղում կատարելով բանկի չնշված աղբյուրին:
Ինչպես պնդում է հրատարկչության զրուցակիցը, Bloomberg-ի բիզնես-թեմաներով գրող աշխատակիցները կարող են բանկիրների գործունեության մասին ներքին տեղեկատվություն ստանալ գործակալությունների միջոցով, որոնց հետ համագործակցում է Goldman Sachs–ը: Ինչպես նշում է NYP-ն, մի անգամ լրագրողներից մեկը Goldman Sachs-ի գլխավոր մենեջերներից մեկից հետաքրքրվել է՝ արդյո՞ք նրա գործընկերներից մեկը չի լքել բանկը: Ընդ որում, լրագրողը հպանցիկ նշել է, որ այդ պահին ինքը Bloomberg-ի իր տերմինալին միացած չէ:
Bloomberg-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Goldman Sachs-ի մտահոգության հետ կապված՝ տեղեկատվական գործակալությունը որոշում է կայացրել լրագրողներին արգելել ընկերության հաճախորդների հետ տեղեկատվություն փոխանակել:
Շատ բանկերի համար Bloomberg-ի տերմինալներին միանալը, որը ֆոնդային շուկաների շատ տվյալներ է ներկայացնում, անհրաժեշտություն է, քանի որ դա օգնում է կարևոր որոշումներ կայացնելիս: Մեկ տերմինալ վարձելու համար Ուոլ-սթրիթը տարեկան 200 հազար դոլար է վճարում, նշում է հրատարակչությունը:
Հրատարակչությունը նաև նշում է, որ ֆինանսական շուկայի մասնակիցները և Goldman Sachs-ի բանկիրները հաճախ են քննադատության արժանացել այն բանի համար, որ իրենց մրցակիցներից ավելի լավ են գաղտնի տեղեկատվություն հավաքում: Մի քանի օր առաջ, օրինակ, շվեյցարական Credit Suisse-ը Goldman Sachs-ի ղեկավարությանը մեղադրել է այն բանի համար, որ նրանք աշխատանքի են ընդունել Agostina Pechi խմբի նախկին գլխավոր մենեջերին, ով մեղադրվում է Credit Suisse-ից գաղտնի տեղեկատվություն հափշտակելու մեջ:










































