Հունվարի վերջին Շակիրան, Ժերար Պիկեին որդի նվիրելով, մայրիկ է դարձել: Երեխայի ծնունդից անմիջապես հետո երգչուհին սկսել է ակտիվ պայքարել նախկին կազմվածքը հետ բերելու ուղղությամբ:
Չնայած երկրպագուները հիացած են, թե որքան արագ է Շակիրան վերականգնել իր տեսքը՝ երգչուհին արդյունքներից դեռ գոհ չէ: Վերջերս տված հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ դեռ երկար պետք է աշխատի իր վրա, որպեսզի ազատվի ևս մի քանի ավելորդ կիլոգրամներից:
Ինչպես բոլոր զբաղված մայրիկները, Շակիրան փորձում է ժամանակ հատկացնել թե՛ ընտանիքին, թե՛ աշխատանքին: Որդուց ոչ մի րոպե չբաժանվելու համար Շակիրան հաճախ է նրան իր հետ աշխատանքի տանում: Երգչուհու թրեյլերն իսկական մանկական սենյակի է վերածվել:
Սակայն Շակիրան համոզված է, որ դայակի կարիք ոչ թե իր որդին, այլ իր տղամարդ գործընկերներն ունեն։ «Նրանցից ամեն մեկը կարծես մի նորածին երեխա լինի»,- ծիծաղելով ասում է նա:









































