Այսօր 2011 թ. սեպտեմբերի 11-ին ահաբեկչական գործողության հետևանքով փլուզված Համաշխարհային առևտրի կենտրոնի երկվորյակ-աշտարակների տեղում կառուցվող երկնաքերի վրա 124 մետրանոց կայմ է տեղադրվել: Այս մասին տեղեկացնում է CNN հեռուստաալիքը:
«Այդ կայմի շնորհիվ Համաշխարհային առևտրի կենտրոնի նոր շենքի ընդհանուր բարձրությունը 1776 ֆուտ (541 մետր) է կազմում: Դա խորհրդանշական թիվ է, քանի որ հենց 1776 թ. է ստորագրվել ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը»,- նշել է հեռուստաալիքը: Դրանից բացի, կայմն ամրացնելուց հետո այս երկնաքերն Արևմտյան կիսագնդի և երրորդ աշխարհի ամենաբարձր շենք է դարձել, ավելացրել է CNN-ը:
Երկնաքերի կառուցումը սկսվել է 2006 թ.:
Քաղաքային իշխանությունների ծրագրերի համաձայն՝ այն պետք է դառնա մոլորակի ամենաապահով և անվտանգ երկնաքերը:






































