Արարատի մարզում համառ խոսակցություններ կան, որ ներկայիս մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ Լոնդիկը, կարող է պաշտոնանկ արվել:
Lragir.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Արարատի մարզպետի թեկնածու է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ով ղեկավարում է ԱՆ Քրեակատարողական վարչությունը:
Հայկ Հարությունյանը ոստիկանապետ էր 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ: Եթե այս տեղեկատվությունը հաստատվի, ապա հետաքրքիր իրավիճակ է առաջանում այն առումով, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ձգտում էր մարզպետ նշանակել տալ իր եղբորը:











































