«Բանակցությունները դեռևս առաջին փուլում են: Խնդիրն այն է, որ կոալիցիաներն ինքնանպատակ չեն լինում: Պետք է կարողանանք համաձայնության գալ մեր դիրքորոշումների առումով: Առաջնայինը քաղաքական համաձայնություններն են: Եթե արդեն հստակ դիրքորոշումները եղան, բնականաբար պատասխանատվություն պիտի կրեն և որոշակի լծակներ կստանան»,- անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա կազմելու գործընթացին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Մենք որևէ մեկին առաջարկ չենք արել, դաշինքները ստեղծվում են ոչ թե առաջարկների հիման վրա, այլ քաղաքական պայմաններից ենթադրվող պրոցեսներում: Էնպես չէ, որ ՀՀԿ-ն էստի համեցեք է անում»,- նշեց Գ. Սահակյանը:
ԱԺ նախագահի խոսքով՝ սահմանադրական բարեփոխումներից հետո դեռևս լուրջ աշխատանք կա՝ կապված այն հասարակության մեջ իրացնելու հետ, առավել ևս՝ օրենսդրական մեծ աշխատանք կա: Դաշնակցությունը ցանկանում է մասնակցություն ունենալ:
Մանրամասները՝ տեսանյութում:










































