Մայիսի 7-ին Իրանում սկսվել է նախագահի թեկնածուների գրանցումը: Նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացող 336 իրանցիներ հայտեր են ներկայացրել երկրի ներքին գործերի նախարարություն: Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Մուստաֆա Մուհամմադ Նաջարը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
«Ներկայում գրանցված է 336 մարդ, որից 8-ը կանայք են»,- ասել է Նաջարը:
2009 թվականին կայացած նախորդ ընտրություններում գրանցվել էր 475 թեկնածու, որից միայն 4-ի թեկնածությունն էր հաստատվել վերահսկիչ խորհրդի կողմից:
Թեկնածուների գրանցումը, որը կատարվում է ամեն օր, կավարտվի մայիսի 11-ին:
Թեկնածուների անունները, որոնք կմասնակցեն ընտրություններին, Իրանի ՆԳՆ-ի կողմից կհայտարարվեն մայիսի 22-23-ը: Նախագահի ընտրությունները նշանակված են հունիսի 14-ին:








































