Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կբացվի Մուհամեդ մարգարեին նվիրված աշխարհի ամենամեծ թանգարանը՝ հաղորդում է Anadolu գործակալությունը:
Թանգարանում կցուցադրվեն մարգարեի հագուստը, առարկաներ, որոնք նա օգտագործել է կյանքի ընթացքում:
Թանգարանը կկառուցվի «Սիերա» հիմնադրամի միջոցներով:
Հիմնադրամի ղեկավարի խոսքով՝ 6 հարկանի թանգարանը պատրաստ կլինի 2016թ.: Աշխարհի տարբեր երկրներից այստեղ կբերվեն գրքեր և այլ առարկաներ: Նախագծի իրականացմանը կմասնակցեն ակադեմիկոսներ Մեքքայից և Մադինայից:







































