Հունիսի 18-19-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման աշխատանքային այցով կմեկնի Բեռլին: Այս մասին RIA Novosti-ին ասել է Գերմանիայի կառավարության մամլո ծառայության ներկայացուցիչը:
Որպես ԱՄՆ նախագահ՝ սա կլինի Օբամայի առաջին այցը Գերմանիա: Վերջին անգամ նա Բեռլին ժամանել է 2008թ., երբ դեռևս նախագահի թեկնածու էր: Այդ ժամանակ նրա ելույթը լսելու համար հավաքվել էր շուրջ 200 հազար մարդ:
Օբամայի այցը Արևմտյան Բեռլին կկայանա Ջոն Քենեդու այցելության 50-ամյակի նախօրեին: 1963թ. հունիսի 26-ին Քենեդին այստեղ հանդես եկավ պատմական ելույթով, որն ավարտեց «Ես բեռլինցի եմ» բառերով: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում նշվելու է այս այցի 50-ամյակը:









































