«Մանչեսթեր Յուանյթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ ակումբից: Հոլանդացին նշել է, որ կաշխատի մինչև «կարմիր սատանաներ»-ի հետ պայմանագրի ժամկետի ավարտը:
«Երբևէ չեմ ասել, թե կհեռանամ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից: Կպայքարեմ մինչև վերջ: Ցանկանում եմ ավարտել թիմի ձևավորման գործընթացը:
Պայմանագիր ստորագրելուց առաջ ակումբի ղեկավարների հետ մանրամասն քննարկում եմ բոլոր պայմանները: Այդպես է եղել նաև նախկինում՝ «Բավարիա»-ում և «Բարսելոնա»-ում»,- Goal.com-ը մեջբերում է հոլանդացու խոսքերը:
Հիշեցնենք՝ «կարմիր սատանաներ»-ի հետ Վան Գալի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2017 թվականը: Նրա գլխավորությամբ թիմը ներկայումս զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում գրանցելով 37 միավոր:









































